Ա՛յ մարդ, գնացեք ձեր ինտիմ կյանքով զբաղվեք, ինչ եք ընկել քահանաների հետևից. Դավիթ Կարապետյան
copy image url

Ա՛յ մարդ, գնացեք ձեր ինտիմ կյանքով զբաղվեք, ինչ եք ընկել քահանաների հետևից. Դավիթ Կարապետյան

Ներքին 1 օր առաջ - 18:52 31-05-2025
Միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Пациент проснулся…

Սյունիքի կրակոցներն ու կամակատար իմպոտենտները…

Մինչ մենք ազգովի՝ «Դանինգ-Կրյուգերի» սինդրոմով տառապող վարչապետի ու նրա girlfriend / զուգընկերուհու, ամենօրյա ռեժիմով դուրս տված տաֆտալոգիաներն ենք քննարկում, իսկ վերջիններս երկրի կառավարումը, հոգսերն ու լուրջ խնդիրները թողած, լույսը չբացված՝ հերյուրանքներով, զրպարտություններով, խարդավանքներով, մղտրված-պղտորված մտքերով խոհանոցային բամբասանքներով են զբաղված (նույն դեղին մամուլի լրագրողներն են մնացել), ֆեյսբուքում կինը եկեղեցականներին է անպատվում, ամուսնյակը՝ սաղմոսներ գրում, հոգևորականների ինտիմ բացահայտումներն անում, կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականների հոգևոր ծառայությունից հեռանալու հորդորներ հնչեցնում, Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում թեկնածուների բարեվարքության ստուգում անցկացնելու պարտադիրության մասին է խոսում՝ Սյունիքում կրակում են գյուղերի, քաղաքացիական օբյեկտների վրա:

Մեկը լինի ասի, ա՛յ մարդ, գնացեք ձեր ինտիմ կյանքով զբաղվեք (եթե ունեք), ինչ եք ընկել քահանաների հետևից.

մեկի հորքուր-քեռակին եք հիշեցնում, մյուսի ասածները խեղում, խանդի տեսարանի տպավորություն թողնում:

Կամ՝ կուսակրոնության ուխտի խախտելն ու բարեվարքությունն էլ դու՞ք եք ստուգելու:

Ո՞նց եք ստուգելու…

Բա ձեզ ո՞վ է ստուգելու, ե՞րբ է ստուգելու, բա քո թիմի, պատգամավորների կրթվածությունը, գիտելիքները, բարեվարքությունն ո՞վ է ստուգելու:

Կեսից ավելը՝ գուցե և դիպլոմ ունի, բայց տարրական կուլտուրա ու գիտելիք չունի:

Թե՞ քո դիագնոզ-անամնեզն արդեն դրված է, «զապաս» գժի թուղթը ջեբումդ է, 6-րդ պալատն էլ՝ հատկացված:

Կամ թե՝ կատարած փայլուն աշխատանքի համար դեպի տաք երկրներ «ապահովության տոմսն» առած է, ասաբնյակն էլ՝ պատրաստ:

Եվ հետո՝ նույն տրամաբանությամբ վարչապետի թեկնածուները, պատգամավորները ևս պետք է անցնեն բարեվարքության ստուգում.

և այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել։

Մինիմում բարձրագույն պետք է ունենան, բանակում էլ պարտադիր ծառայած լինեն:

Քո դեպքում ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը:

Ախր կրթությունից ու բարեվարքությունից խոսում և այն որպես պահանջ են ներկայացնում մարդիկ, ովքեր կիլոմետրերով հեռու են այդ ամենից:

«Երկրի հակառակը կողմը» կարդացե՛ք:

Հոգեշեղված, սեռաշեղված, այլասեռված այլանդակությունների ու անբարոյականության խայտառակ շարանին ծանոթացեք…

Այո՛, պետք է որ եկեղեցականները ուխտ չխախտեն, բարեվարքության կանոնները պահպանեն, բայց և ժողովրդին առաջին հերթին պետք է նորմալ, հոգեպես առողջ, հավասարակշռված, իսկական հայորդի ղեկավար, ոչ թե քեզ նման անդեմ ու ամոռալ թյուրիմացություն:

Գիտենք, որ նրանցից շատերն ինչով են զբաղված, որ շատերը սքեմ հագնելու իրավունք չունեն, բայց և հասկանում ենք ցայտնոտիդ ու փորացավիդ պատճառը:

Գիտենք, թե ինչու եք թիրախավորել, ընկել եկեղեցու ու եկեղեցականների հետևից, փորձում եկեղեցու ինքնակառավարման համակարգը վերացնել կամ այն սեփականաշնորհել, դարձնել ձեզ ենթակա կառույց:

Գիտենք, որ նմանատիպ «դիշովի» ինտրիգներից հաճույք եք ստանում, ազգի մեջ ջրբաժան ստեղծելուց ու պառակտելուց էներգիա եք ստանում, լութանքից-հայհոյանքներից եք սնվում:

Գիտենք՝ ինչու, և ում համար ես աղմկում, ում համար ծառայություններ մատուցում, ում փաստաբանի դերը կատարում, ում շահը սպասարկում:

Գիտենք, որ չունես կարմիր գիծ:

Գիտենք, որ գործ ունենք ավելի խորքային ու վտանգավոր գործընթացի հետ, որը համաձայնեցված է:

Գիտենք, որ դու ուզում ես այն, ինչ ուզում է թշնամին, դու անում ես այն, ինչ պահանջում-պարտադրում է թշնամին:

Ուղղակի իմանաս՝ չես մարսելու, չի ստացվելու…

Համենայն դեպս, մարդն արդեն արթնացել է, շաբաթով օրով մտքերը խառն են, ինքն իր դեմքը կրկին ցուցադրեց, զուգընկերուհին էլ արթնանա՝ հասկանանք այսօ՞ր ինչից են ազդվել, ինչի հետ հաշտ չեն, այսօ՞ր ինչ վարկաբեկող ստատուսներ են մեզ մատուցելու:

Ու չկա մեկը՝ հեռախոսը վերցնի, դեղերը տա, ու ընդհանրապես արգելի հեռախոս վերցնել ու տխմար ստատուսներ գրել:

Ինչևէ…մինչ նրանք սրճեն ու սուրճի սեղանի շուրջ որոշեն ինչ մոգոնեն, «ում վրով» գրեն ու պերմանենթ սթրեսսն ակտիվ պահեն՝ ադրբեջանցիները Սյունիքում կրակում են:

Գիտենք՝ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ մինչ լուրջ պատերազմ չսկսվի, Աստված չարասցե՝ սուվերեն տարածքների օկուպացիա չլինի, հայտարարությամբ հանդես չեն գա:

Այնպես, ինչպես «խաղաղության պայմանագիրն» են պատրաստվում ժողովրդի թիկունքում ստորագրել ու ստորագրելուց հետո նոր այն լուսաբանել:

Լրագրողը Սյունիքում կրակոցների մասին ՊՆ նախարարին հստակ ու ուղիղ հարց է տալիս, վերջինս՝ քամուց քշված դեմքով հնչեցնում է ֆանտաստիկ մի պատասխան.
«Ադրբեջանից հրաժարվել են, որ դա իրենք են արել»:

Ու սա ասում է պաշտպանության նախարարը:

Լսում ես ու ապշում…

Մնում է ասել. ա՛յ ընկեր, դու խոսնակ արծրունն ես, թե ՊՆ նախարարը:

Ա՛յ ընկեր ոչ զինվորական, ատրճանակը ավտոմատից չտարբերող, բայց զուտ որպես Նիկոլի վստահելի մարդ, նրա պատվերով զինված ուժերի նախարար, բա հո չէին ասելու՝ «հա՛ մենք ենք արել, տո լավ էլ արել ենք, պետք լինի էլի կանենք (չնայած հենց այդպես, ուղիղ ասեն էլ, ի՜նչ էք անելու՞. վստահ եմ՝ ոչ մի բան…

Սբխեչի ուլի պես՝ չկրակելու, «չսադրվելու» հրաման եք տալու, как бы чего не вышло…

Կամ կարող է պետք է ասեին՝ «մենք ենք արել, էլ չի կրկնվի, կներեք…»:

Որ իրենք չեն կրակում, բա ովքե՞ր են կրակում, այլմոլորակայիննե՞րը:

Չլինի՞ մենք մեզ վրա ենք կրակում, շուստրիություն անում՝ գցում ադրբեջանցիների վրա:

Կամ տղերքից մեկի ծնունդն է, օդ են կրակում, ուղղակի պատահաբար քաղաքացիական օբյեկտներին է կպնում:

Սա ինչ աբսուրդ է, սա ինչ մարազմ է:

Վերր նշածս որակավորումով ԱԽ քարտուղար կոչվածն էլ, հորթի հայացքով նույնաբովանդակ, զուբրիտ արած՝ «հետաքնության մեխանիզմներ են առաջարկել ներդնել,

Ադրբեջանը չի պատասխանել» անատամ պատասխան է տալիս լրագրողներին:

Նայում ես այս անմակարդակությունը, այս անոմալ, դիլետանտ, իմպոտենտ, օխլոկրատ կուրիոզ կարիկատուրաներին, կարդում՝ ԱՄՆ և Ռուսաստանը մի քանի օր առաջ ամենաբարձր մակարդակով հայտնած՝ «Սյունիքի շուրջ ադրբեջանական հարձակումը խիստ իրական է. էսկալացիայի վտանգ կա» հաշվետվություն-հայտարարություններն ու սահմռկում:

Ընդ որում, ի պատասխան վերը նշվածի (լավ ռուսականը ակնարկը դեռ թողնենք, առաջնորդվենք ամերիկյանով) պաշտոնական Երևանը հակադարձում է, որ վտանգ չեն տեսնում, ամեն ինչ նորմալ է, վերահսկողության տակ է:

Լավ, ինչքա՞ն է դեռ ձգվելու այս կապիկությունը:

Երբ բանը բանից անցնի ու հետևանքները լինեն անդառնալի…

Սրա՞ն ենք արժանի:

Ե՞րբ է այլևս չհանդուրժելու, չհամակերպվելու ձեր սահմանը…

Համբերության բաժակը դեռ չի՞ լցվել, թե՞ այն անհատակ դանայան տակառ է:

Կարմիր գծերը դեռ չե՞ն հատվել , հոգուն դեռ չի՞ հասել…»։

Ամենից շատ դիտված

23:43 Իշխանական վերնախավը Սևանի թերակղզու կառավարական առանձնատանը նշում է Փաշինյանի ծնունդը
15:39 Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել. բոշան փաշա չի դառնա. Հայկ Դերզյան
22:45 Նախկին ՔՊ-ական Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, հայհոյել ու քահանայից կադաստրի թուղթ ուզել
12:00 Խելք. վայ չլիներ իրա ծնունդը. մաղթանքներ` Փաշինյանի 50-ամյակին. հարցում
14:06 «Քո չստացված մանկությունը մեր վրա մի՛ բարդիր». ակցիա՝ կառավարական ամառանոցների մոտ
09:49 50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են
13:37 Դու կարող էիր լինել հայրենիքի նվիրյալ, բայց մանկուց քո մեջ նստած «կիսատ մարդն» ու այլոց նկատմամբ չարությունը հաղթեցին
11:10 Զինվորներին տրվում է խոզի խորոված, հաճար, սպաս ու լոբով ճաշ. շահագործվել է ևս մեկ նոր ճաշարան
21:58 «Գարաժ մոլում» երեխա է ծեծի ենթարկվել
09:41 Շնորհավոր, քեռի Նիկոլ. քաղաքացիների յուրօրինակ «շնորհավորանքը» Փաշինյանի ծննդյան կապակցությամբ