Ներքին 3 տարի առաջ - 21:23 08-01-2023

Հայաստանն առանց Արցախի՝ Ագարակի երկնքում․ ինչի մասին է խոսում «անմեղ» լուսանկարը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է հրապարակել, որում իբրև թե պատկերված է ՀՀ քարտեզը Ագարակի երկնքում։ Պաշտոնյան օդերևութաբանական տարբեր երևույթների հետ կապված բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ պարբերաբար հրապարակում է իր անձնական էջում, ուստի տարօրինակ ոչինչ չէր լինի, եթե մենք գործ չունենայինք ֆոտոշոփով ստացված պատկերի հետ, որում բացակայում է Արցախի Հանրապետությունը։ Տեսարանը ընկալվում է որպես աստվածային հրաշք և խորքում պրոպագանդա է պարունակում։ Դիտողն ինքնաբերաբար ընկալում է Հայաստանն առանձին՝ առանց Արցախի։

Հատկանշական է, որ նման նյութերի տարածմամբ զբաղվում է պետական պաշտոնյան, թեև ամենևին էլ զարմանալի չէ, որովհետև անգամ ՀՀ առաջին դեմքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է անդադար թմբկահարում 29․8 հազար քառ․կմ տարածքը՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական բոլոր գործընթացներից դուրս թողնելով Արցախը և այն ևս մեկ անգամ «կտրելով» մայր հայրենիքից։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում