Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 16:16 07-07-2026

Իշխանությունների ուղերձը հստակ է․ ով իր կամքով ՀՀ-ի դեմ ռուսաստանյան գործիք դարձավ՝ լուրջ պրոբլեմներ է ունենալու. Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Իշխանությունների ուղերձը հստակ է․ ով իր կամքով ու գիտակցված կերպով Հայաստանի դեմ ռուսաստանյան գործիք դարձավ՝ լուրջ պրոբլեմներ է ունենալու։

Այդ ուղերձը հղում են Ծառուկյանի գործով, այդ ուղերձը հղում են «կքվեարկենք ու վաղը 7-ին հետ ենք թռնում, կարող ա ստեղ խառը լինի» ասողի գործով, այդ ուղերձը հղում են օդակայաններում ռազմական ոստիկանությամբ, այդ ուղերձը հղում են մի շարք ուրիշ ձևերով։

Այդ բոլոր գործերի օրինականությունը, մեղմ ասած, վիճելի է։ Այդ բոլոր գործերով պրոցեսները, բնականաբար, զուտ քրեադատավարական չեն։ Բայց ուղերձը հստակ է։

Արդյո՞ք սա իրավական պետության սղաճ կամ նահանջ չի։ Իհարկե սղաճ ու նահանջ է։

Արդյո՞ք ռուսաստանյան այս գործողությունների ֆոնին կան լավ սցենարներ։ Չէ, չկան։ Կան վատ սցենարներ ու շատ վատ սցենարներ։ Առայժմ վատ սցենարն է։

Հ․Գ․ Որևէ մեկը կարծում էր, որ Ռուսաստանը կարա որոշի մեր ժողովրդավարությունը վարի տալ, իսկ մենք այդ ֆոնին կկարողանանք Շվեդիա՞ դառնալ»։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ