copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 18:47 16-05-2022

Ո՞վ է լիազորել այդ ՀԿ-ին, ինչո՞ւ է ոմն Դանիել Իոաննիսյան հաշվարկում ու հրապարակում հանրահավաքի մասնակիցների թիվը․ Սայաթ Շիրինյան

Ընդդիմության յուրաքանչյուր հանրահավաքից հետո համացանցում լուրջ բանավեճ է ծավալվում կապված հանրահավաքի մասնակիցների թվի հետ, որը հրապարակում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, մինչդեռ, տարիներ առաջ այս թիվը հրապարակում էր ՀՀ ոստիկանությունը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը Օragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ինքը 2010 թ․ է դուրս եկել համակարգից, և այն ժամանակ այդ թվերը դեռ հրապարակում էր Ոստիկանությունը։

«Ես չգիտեմ, թե ինչու Ոստիկանությունը այդ գործառույթը զիջեց ինչ-որ ՀԿ-ի, և ինչ շահագրգռվածություն ունի այդ կազմակերպությունը կամ ով է լիազորել իրենց, որ ոմն Դանիել Իոաննիսյան պետք է այդ հաշվարկներն անի ու հրապարակի, բայց ժամանակին դա եղել է Ոստիկանության գործառույթը։ Բնական է, որ Ոստիկանությունից այն ժամանակ պետք է դժգոհություններ լինեին։ Կհիշեք՝ այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի հավաքներն էին անցկացվում, ու իրենք ներկայացնում էին, թե 80-100-հազարանոց հավաքներ են լինում, ինչը չէր համապատասխանում իրականությանը։ Իրենք 10-20 հազար մարդ էին հավաքում, բայց բոլորովին այլ թվեր էին ներկայացնում։ Այն ժամանակ Ոստիկանության ներկայացրած թվերը կարող էին իրականությունից 1-1,5 տոկոս շեղվել, մինչդեռ հիմա ակնհայտ է, որ 3-7 անգամ տարբերություն կա իրական թվերի հետ։ Դա տեսանելի է անգամ անզեն աչքով, մոտ 1-1,5 կմ երկարություն ունեցող երթի երկարությունն ու լայնությունը բազմապատկում ես՝ ակնհայտ է դառնում, որ մոտ 7 անգամ պակաս թիվ է հրապարակվում»։

Նա ընդգծեց, որ Ոստիկանությունը պետք է այդ թվերը հրապարակվի, ոչ թե գրանտներով սնվող ինչ-որ ՀԿ․ «Չգիտեմ ինչու են այդ ֆունկցիան փոխանցել Դանիել Իոաննիսյանին, միգուցե նրա համար, որ Իոաննիսյանը 4-7 անգամ պակաս թվեր ներկայացնի։ Միգուցե մտածել են, որ Ոստիկնանությունն առանց այդ էլ շատ-շատ մեղքեր է գործում ու գոնե դրան չառնչվի, դրա համար էլ փոխանցել են»։

Շիրինյանը համոզված է, որ հիմա ինչ արվում է, արվում է դրսի թելադրանքով․ «Երբ զուգահեռներ ենք անցկացնում նախորդ տարիների հետ, եթե այն ժամանակ մեկի մատը փուշ մտներ, մարդու իրավունքները բացարձակ արժեք հռչակած ամերիկաներն ու եվրոպաները հոգիներս ուտում էին, իսկ հիմա տեսեք, թե Ոստիկանությունը ինչ բիրտ, անհամաչափ ուժ է կիրառում, մինչդեռ նրանք սսկվել ու վեր են ընկել տեղները»։

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
22:03 Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը