Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 10:58 06-07-2026

Մանդատը տոմս է դեպի կալանավայր․ Նարեկ Կարապետյան


Համացանցում տեսա մի կարծիք, մեր հայրենակիցներից մեկը ասում էր, ահա մանդատի համար էր այս ամենը, սիրելի հայրենակիցներ, մանդատը մեզ ի՞նչ է տալիս, ինձ ի՞նչ է տալիս, իմ ընկերներին ի՞նչ է տալիս, բացի պայքարից, բացի պրոբլեմներից, բարդ, ամենաբարդ, ամենամեծ ճնշումով պրոբլեմներից։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչ է տալիս մանդատը, հետաքրքիր է, ասեք, մենք էլ իմանանք անենք էլի։ Շատ վիրավորական է այս մոտեցումը։ Այսինքն մենք մի տարի բոլոր պրոցեսների միջով անցնենք, այս ամբողջ խնդիրների միջով անցնենք, ձեզ մոտ այն վստահությունը չլինի, որ մտածված ենք սա անում։ Այդ մանդատի նշանակությունը մենակ պրոբլեմ է։ Մարդիկ թողնում են իրենց գործը, գործարարությունը, բիզնեսը, շատ մարդիկ իրենց մասնագիտությունը, գալիս են, որ գնան, նստեն։

Մեզ ասում են՝ վայելեք մանդատները։ Սիրելի հայրենակից, այդտեղ վայելելու բան չկա, դա ուղղակի տոմս է դեպի կալանավայր։ Բայց պրինցիպիալ մի հարց, վաղը Հայաստանի փողոցում հարյուրավոր մարդիկ են, ո՞վ է սեղմելու կնոպկեն, որ սա գնա, ո՞վ է այս մարդկանց ճամփելու, ո՞վ է Ազգային ժողովում սեղմելու կնոպկեն, ՔՊ-ն է գնալու սեղմի որ գնա՞ն»։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
23:13 Հայացքների մենամարտ. Արման Ծառուկյանն ու Ռուֆին դեմ առ դեմ հանդիպել են UFC 331-ից առաջ
23:42 Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել. Ոսկանյան