Արտաքին 4 ամիս առաջ - 09:33 30-06-2026

Վառելիքի դեֆիցիտ ՌԴ-ում. բենզինը պատրաստվում են վաճառել ըստ մեքենաների համարանիշների

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի Օրյոլի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հանդես է եկել արտակարգ նախաձեռնությամբ՝ առաջարկելով հուլիսի 4-ից Ռոսնեֆտ և Գազպրոմ
ընկերությունների տարածաշրջանային 57 բենզալցակայաններում ներդնել վառելիքի վաճառքի լիովին նոր ու խիստ համակարգ, որի համաձայն՝ բենզինը վարորդներին կվաճառվի բացառապես ըստ իրենց մեքենաների համարանիշների վերջին թվերի:


Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ ըստ նահանգապետի մշակած գրաֆիկի՝ շաբաթ օրը (հուլիսի 4-ին) կկարողանան լիցքավորվել միայն 0 և 1 թվանշաններով ավարտվող համարանիշներով մեքենաները, կիրակի՝ 2-ով և 3-ով, երկուշաբթի՝ 4-ով և 5-ով, և այդպես շարունակ՝ մինչև 9-ը, ընդ որում, սահմանափակումները մեղմելու համար մեկ գնման առավելագույն ծավալն առաջարկվում է 30 լիտրից բարձրացնել մինչև 50 լիտր: Տարածաշրջանի ղեկավարը հստակեցրել է, որ այս առաջարկները չորեքշաբթի օրը պաշտոնապես քննարկվելու են իրավապահ մարմինների ղեկավարների հետ՝ վերջնական որոշում կայացնելու և մարզում այն անհապաղ կիրառելու նպատակով:

Այս ծայրահեղ քայլը, ըստ նահանգապետ Կլիչկովի, ուղղված է լցակայաններում առաջացած հսկայական հերթերը նվազեցնելուն, ինչպես նաև վարորդներին առնվազն մեկուկես-երկու շաբաթվա վառելիքի պաշարով ապահովելուն, իսկ սահմանափակումները խոստացվում է վերացնել միայն շուկայի կայունացումից հետո: Ռազմավարական վերլուծաբանները նշում են, որ Օրյոլի մարզում նմանատիպ համակարգի նախապատրաստումը ուղղակի հետևանք է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների շարունակական ռմբակոծությունների, որոնք Ռուսաստանի տասնյակ շրջաններում արդեն իսկ առաջացրել են բենզինի ու դիզելային վառելիքի լուրջ դեֆիցիտ և ստիպել Կրեմլին ժամանակավորապես արգելել վառելիքի արտահանումը երկրից։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

17:30 Վատ նորություն՝ հաջողակ գործարարների համար․ Աննա Հակոբյանը նոր ծախս է մտածել
15:00 Ինչո՞ւ ես կեղծում, եղբայր․ կարելի՞ է անձնագրում նշել «Արցախ»
12:49 Սարքել են սենսացիա. քաղաքացիությունից զրկելու դրույթ բոլոր ժողովրդավարական երկրներում կա. Սրբուհի Գալյան
14:55 Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել. Փաշինյան
21:43 Մեռնեք էլ, «ալիևյան սահմանադրությունը» Հայաստանում չի գործելու. Ռուբեն Մխիթարյանը՝ Միրզոյանին
16:08 10 ամսական երեխայի առևանգման դեպք՝ Արմավիրում․ կասկածյալ 18-ամյա աղջիկը ձերբակալվել է
14:38 Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղել ա՞. Սիմոնյանը՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
17:11 Կարեն Գրիգորյանն ազատվել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
12:09 «ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունը» առաջիկայում կգրանցվի Հայաստանում
18:15 Ինչու է դպրոցներում աճում ագրեսիան. անվերահսկելի սմարթֆոններ