Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 15:13 28-06-2026

Արուսյակ Ջուլհակյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Ես առաջադրվել եմ, այս մասին ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ լրագրողների հետ զրույցում հաստատելով, որ առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն, Արման Եղոյանը հաստատել էր տեղեկությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վահագն Ալեքսանյանը և Ալխաս Ղազարյանը ևս հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին։

Ամենից շատ դիտված