Երեկ՝ հունիսի 27-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշեն - Աշտարակի խճուղի 2/5 հասցեի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, սակայն մինչ կժամանեին ոստիկանները, վիճաբանության հարակից շենքերի բնակիչները կարողացել են կանխել հետագա զարգացումը, ապա համայնքային ոստիկաններն ու պարեկները նշված վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով 4 հոգու տեղափոխել են ոստիկանության Դավթաշենի բաժին։
Նշված վայրում հայտնաբերվել է նաև վնասված «Infinity» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։
Մանրամասները՝
սկզբնաղբյուրում: