Ներքին Արտաքին 2 ամիս առաջ - 16:17 26-06-2026

ԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը

Ս․թ․ հունիսի 25 ին ԱՄՆ դեսպանությունն իր դռներն էր բացել հայ բարեկամների ու գործընկերների առաջ՝ տոնելոՄիացյալ Նահանգների անկախության 250-ամյա հոբելյանը և շարունակելու «Անկախություն 250» խորագրի ներքո ընթացող տոնական միջոցառումների շարքը։ Այս տարի լրանում է ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250 տարին, և այս տարվա տոնական միջոցառմամբ նշանավորվում է այդ պատմական պահը և ընդգծվում Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ամուր փոխգործակցությունը։

«Ազատություն 250» նախաձեռնությունների շրջանակում հյուրերն առիթ ունեցան ուսումնասիրել «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը, որը Սպիտակ տան կողմից պատրաստված նորարարական ինտերակտիվ ցուցադրություն է ԱՄՆ պատմության մասին՝ զուգորդված արհեստական բանականության տարրերով։

Հյուրերը նաև ճաշակեցին ամերիկյան և հայկական խոհանոցի ուտեստներ և վայելեցին Եվրոպայում ԱՄՆ օդուժի «Վինդզ էլոֆտ» փողային հնգյակի կենդանի կատարումները։ Գերմանիայի Ռամշտեյն օդային բազայի այս առաջնակարգ կամերային բենդը հանդես է եկել եվրոպական տարբեր երկրներում՝ նախագահների, դեսպանների բարձրաստիճան զինվորական առաջնորդների առաջ։
Ներկաներին իրենց խոսքն հղեցին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադարձ կատարելով հայ-ամերիկյան ընդլայնվող փոխգործակցությանը և մեր երկու պետությունները միավորող ընդհանուր արժեքներին։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում