Սպորտ 2 ամիս առաջ - 23:55 25-06-2026

Թագավոր Կաձյուն դեռ ֆուտբոլում է․ 59-ամյա ֆուտբոլիստը 42-րդ մրցաշրջանը կանցկացնի կարիերայում

59-ամյա Միուրան կխաղա ևս մեկ մրցաշրջան։ Կազույոշի Միուրան կանցկացնի իր 42-րդ մրցաշրջանը որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

«Ֆուկուսիմա Յունայթեդը», որը հանդես է գալիս Ճապոնիայի երրորդ լիգայում հայտարարել է 59-ամյա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագրի երկարաձգման մասին․ Միուրայի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Յոկոհամա» ակումբին։

«Ես որոշել եմ երկարաձգել պայմանագիրս։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ «Ֆուկուսիմային» դուրս գալ բարձրագույն լիգա։ Այսպիսով, ես կշարունակեմ ֆուտբոլ խաղալ նույնիսկ 60 տարեկանում»,- ասել է Միուրան։

Պայմանագիրը ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը։ Անցյալ մրցաշրջանում Կազույոշին մասնակցել է վեց հանդիպման։

«Թագավոր Կաձյուն»՝ Միուրան, պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ է խաղացել 5 տարբեր տասնամյակներում՝ 1980-ականներին, 1990-ականներին, 2000-ականներին, 10-ականներին և 20-ականներին:

Ճապոնացի հարձակվողի տպավորիչ ուղին սկսվել է դեռևս 1986 թվականին։ Տասնամյակների ընթացքում նա հասցրել է խաղալ աշխարհի տարբեր մայրցամաքներում և հայտնի ակումբներում, որոնց թվում են բրազիլական «Սանտոսը», իտալական «Ջենոան», ավստրալական «Սիդնեյը», խորվաթական «Դինամո Զագրեբը»։

Իր հայրենիքում նա հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Վիսել Կոբեն», «Վերդի Կավասակին» և «Յոկոհաման»։

Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում Միուրան անցկացրել է 89 հանդիպում և դարձել 55 գոլի հեղինակ՝ մնալով երկրի ֆուտբոլային պատմության լեգենդներից մեկը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում