Ուղիղ եթեր
Արտաքին 2 ամիս առաջ - 18:59 19-06-2026

Հարավային Կովկասը՝ Թուրքիայի ԱԱԽ նիստի օրակարգում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ-MGK) հերթական նիստը, որը տևել է շուրջ 2 ժամ։

Նիստի արդյունքներով հրապարակվել է 11 կետից բաղկացած հռչակագիր, որտեղ անդրադարձ է կատարվել ինչպես ներքին անվտանգությանը, այնպես էլ տա
րածաշրջանային ու միջազգային զարգացումներին։

Ըստ այդմ՝ նիստում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ արձանագրված վերջին զարգացումները։

Ընդգծվել է, որ Թուրքիան, որպես երաշխավոր երկիր, վճռական է հանդես գալու կիպրոսցի թուրքերի անվտանգության հարցում։ Նշվել է, որ թույլ չեն տա որևէ մի իրողություն, որը կվնասի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) շահերին ու կխաթարի խաղաղությունը տարածաշրջանում։

Նիստի ընթացքում գոհունակություն է հայտնվել Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Դատապարտվել են Իսրայելի գործողությունները Պաղեստինի Գազայի հատվածում, Արևմտյան ափում և Լիբանանում։

Օրակարգից անմասն չի մնացել նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը: Կողմերին կոչ է արվել քայլեր ձեռնարկել արդար և տևական խաղաղության հասնելու համար՝ զերծ մնալով հակամարտությունը դեպի Սև ծովի ավազան ընդլայնելուց։

«Թուրքիան և տարածաշրջանն առանց ահաբեկչության» տեսլականի համատեքստում հռչակագրում վերահաստատվել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ շարունակելու պայքարը իրենց կողմից ահաբեկչական համարվող կառույցների (PKK, FETÖ, DEAŞ) դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
09:00 «Զինապահ» հիմնադրամում կուտակվել է 173,6 միլիարդ դրամ. այն կարող է կրկին պարգևավճար դառնալ
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները