Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:30 17-06-2026

Կիևյան կամուրջը փակ է հիմնանորոգման համար․ աշխատանքները կշարունակվեն մինչև օգոստոսի 29-ը

Մերի Հակոբյան

Լրագրող

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը կամուրջը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։

Oragir.News-ը այսօր այցելել է տարածք՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին և երթևեկության կազմակերպմանը։

Դեպքի վայրում պարզ դարձավ, որ ճանապարհահատվածը լիովին փակ է տրանսպորտային միջոցների համար, իսկ հետիոտների անցումը պահպանվել է․ քաղաքացիները շարունակում են օգտվել կամրջով անցնելու հնարավորությունից։

Կամրջի վրա ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժվում և քանդվում էր կամրջի երթևեկելի հատվածի ծածկը։ Տարածքում աշխատում էին շինարարական խմբեր և ծանր տեխնիկա։

Քաղաքացիների խոսքով՝ կամրջի փակման հետևանքով հատկապես երեկոյան ժամերին մայրաքաղաքի մի շարք հատվածներում նկատվում են զգալի խցանումներ։ Ավտոմեքենաների հոսքը վերաբաշխվել է այլ ճանապարհներով, ինչն էլ ծանրաբեռնել է հարակից փողոցներն ու խաչմերուկները։

Տեսանյութ:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը