Ներքին 5 ամիս առաջ - 13:28 10-06-2026

Տափերականում Volkswagen-ը բախվել է մեկ այլ Volkswagen-ի, ապա Nissan-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01:15-ի սահմաններում Տափերական գյուղի Կենտրոնական փողոցում դեռևս ինքնությունը չպարզված անձը վարելով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, բախվել է Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Աշոտ Կ.-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել ճամփեզրին կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթանալով վրաերթի ենթարկել մայթով անցնող հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արմեն Ս.-ին, իսկ հետո էլ բախվել բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկված Արմեն Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie