Տեսանյութ Մշակույթ 4 ամիս առաջ - 20:30 07-06-2026

«Զուլալի». նոր հոգեբանական դրամա Պարոնյանի թատրոնում

«Զուլալի». նոր հոգեբանական դրամա Պարոնյանի թատրոնում

Ինչպե՞ս շարունակել ապրել, երբ կորուստն ու ցավը խլում են անգամ բառերը: Ճակատագրի խաչմերուկներում մոլորված հերոսները փնտրում են փրկության իրենց ճանապարհը՝ համառորեն չդադարելով սիրել: Եվ միայն վերջում է բացահայտվում, որ տարիների տառապանքն ու լռությունը քանդելու համար բավական է ընդամենը ցորենի հատիկի չափ գթասրտություն: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը նոր պրեմիերայով է հանդես եկել։

«Զուլալի». դրամատիկ ներկայացում, որը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգության մեջ լույս գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է:

Հեղինակը Նարինե Աբգարյանն է։ Բեմադրող ռեժիսոր` Գայանե Անդրասյան։

Սա պարզապես գյուղական կյանքի կամ ընտանեկան ողբերգության մասին ներկայացում չէ։ Այն, ըստ էության, հոգեկան տրավմայի, մեղքի զգացումի և մարդու հոգու փրկության մասին դրամա է, որտեղ խորապես ընդգծված է մարդկային հոգու դիմացկունությունը ցավի հանդեպ։

Հիշեցնենք, որ «Զուլալի» ներկայացումը կարող եք դիտել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով