Ներքին 4 ամիս առաջ - 09:38 07-06-2026

Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.

Ցավալի ու ծանր լուր է տարածվել համացանցում. երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը:

Նա տևական ժամանակ տոկունությամբ ու արիաբար պայքարում էր քաղցկեղի դեմ, սակայն, ցավոք, նրա կյանքը փրկել չհաջողվեց: Խաչատուրի մահվան բոթին չափազանց էմոցիոնալ և ցավով է արձագանքել դերասանուհի Անի Երանյանը:

Նա Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է Խաչատուրի լուսանկարն ու կից գրել սիրտ կտոր-կտոր անող տողեր.

«Խաչ ջան... Էս ինչ արեցիր...»,— գրել է դերասանուհին՝ չթաքցնելով կորստի անդառնալի ցավն ու շոկը:

Խաչատուր Հունանյանի մահվան լուրը մեծ ցավ է պատճառել նրա հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր աղոթում ու հուսով էին, որ նա կհաղթահարի այս ծանր փորձությունը:

Սոցիալական հարթակներում օգտատերերն ու ճանաչված դեմքերը շարունակում են ցավակցական գրառումներ կատարել՝ ուժ ու տոկունություն մաղթելով նրա ընտանիքին:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ