Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 15:06 11-02-2026

Խաչատուր Հունանյանը կրկին աջակցության կարիք ունի. նրան բարդ վիրահատություն է սպասվում

Դերասան Խաչատուր Հունանյանի առողջական վիճակի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Հունվարի 20-ին ԱՄՆ-ում անցած ռենտգեն հետազոտությունը ճիշտ պատկեր չէր տվել, սակայն Գերմանիայում կատարված կրկնակի հետազոտությունները մտահոգիչ արդյունքներ են արձանագրել։ Պարզվել է, որ գլխի աջ հատվածում առկա է մեծացած օջախ, ինչպես նաև 3 նոր օջախ՝ ողնաշարի հատվածում։

Գերմանացի պրոֆեսորների որոշմամբ՝ Խաչատուրը պետք է անցնի հատուկ ռադիացիոն բուժում, որի միջոցով թիրախավորված այրվելու են նորագոյացությունները։ Փետրվարի 16-ին նախատեսված է չորս օջախների այրման գործընթացի պլանավորումը։ Բուժման միայն այս փուլի համար անհրաժեշտ է 40,000 եվրո։ Այդ նպատակով նախաձեռնվել է դրամահավաք։ Խաչատուրը դիմում է հանրության աջակցությանը՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։