Մամուլ 5 ամիս առաջ - 08:54 05-06-2026

Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ընթացքը, որպես ապացույց, տեսանկարահանել ու ներկայացնել վերադասին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, մարզպետարանը տարբեր չաթեր ունի, մեկում ՔՊ-ական համայնքապետերն են, մյուսում՝ մարզպետարանի վստահելի աշխատակիցները։ Բացի դրանից, մեր աղբյուրի փոխանցմամբ, մարզի դպրոցների հետ էլ են ակտիվորեն «աշխատում»` պարտադրում քվեարկել ՔՊ-ի օգտին։

Կապվեցինք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ, որը, բնականաբար, հերքեց տեղեկությունը` նշելով, որ իրենք չաթեր չունեն, իրենց աշխատակիցներին ընտրությունների վերաբերյալ ոչինչ չեն ասել։ «Ես վստահ գիտեմ, թե մարզպետարանում ով է մեզ ընտրելու, իսկ ով՝ ոչ։ 2-3 աշխատակից ունենք, որ վստահ եմ՝ չեն ընտրելու, իրենց հայացքներն էդպիսին են, ու 5 տարի է՝ էդ մարդկանց հետ աշխատում եմ, որովհետեւ պրոֆեսիոնալ են։ Եթե կա նման չաթ, ուղարկեք ինձ, եթե ես եմ բացել, ես հրաժարական կտամ իմ պաշտոնից, եթե ուրիշն է բացել, կհեռացնեմ աշխատանքից, տղամարդավարի ասում եմ»։

Բացառո՞ւմ եք, որ դպրոցների նկատմամբ եւս պարտադրանք կա, մարզպետը պատասխանեց․ «Չեք պատկերացնում, թե ինչքան ստիպելու կարիք չկա, էդ մարդիկ հոժարակամ ընտրելու են, կողմնորոշված են, ի՞նչ ստիպես, ո՞ւմ ստիպես։ Եթե ստիպելու դեպք արձանագրեք, ինձ տեղյակ պահեք` պատժեմ ստիպողին»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում