Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:00 04-06-2026

Մարմին, միջավայր, հիշողություն․ կայացավ Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտների ամփոփիչ ցուցահանդեսը։

Նոր սերունդը ներկայացել է նոր ոճով. ցուցադրվել են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի հետ կապված աշխատանքներ, որտեղ թեման մարդու մարմինն է, այն պատկեր և հիշողություն դարձնելու հնարավորությունը։

Աշխատանքներն ըստ էության նախանշում են հայ արվեստի գալիք տարիների պատկերը, ինչը հնարավորություն է տալիս նկատել այս ցուցահանդեսը։

Հիշեցնենք, որ հունիսի 8-10-ը Նկարիչների միությունում կանցկացվի «Հնարավորության օրեր» միջոցառումների շարքը, որոնց շրջանակներում կներկայացվեն դիզայնի, համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ցուցահանդեսները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ