Ներքին 5 ամիս առաջ - 15:50 31-05-2026

Տեսել է 4 պատերազմ, կորցրել որդուն. Անդրեն հրապարակել է 96-ամյա տատիկի լուսանկարն ու հուզել համացանցը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգիչ Անդրեի սիրելի տատիկը՝ Սեդան, նշում էր իր ծննդյան 96-ամյակը։ Օրվա առթիվ Անդրեն սոցիալական հարթակների իր էջերում տատիկի հետ համատեղ ջերմ կադրեր է հրապարակել և կից կատարել մի գրառում, որն արցունքներ է պատճառել հազարավոր հետևորդների:

Երգիչը բացահայտել է տատիկի անցած դժվարին, բայց հերոսական ու տոկուն ճանապարհը: Սեդա տատիկը պարզապես մեծ ընտանիքի մայր չէ. նա Արցախի վաստակավոր ուսուցչուհի է, ով իր ողջ կյանքը նվիրել է սերունդների կրթությանը, սակայն ճակատագիրը նրա համար ամենադաժան փորձություններն է պատրաստել:

«Այսօր իմ Սեդա տատիկի 96-ամյակն է։ Արցախի վաստակավոր ուսուցչուհի, ով տեսել է չորս պատերազմ, ապրել ու անցել ցավի, կորստի ու սպասման միջով, բայց երբեք չի կորցրել իր մարդկային լույսը։ Արցախյան առաջին պատերազմում նա կորցրել է իր կրտսեր որդուն, ով մինչ այսօր անհայտ կորած է… Մի ցավ, որը միայն մոր սիրտը կարող է հասկանալ»,- ցավով ու հպարտությամբ գրել է Անդրեն:

Չնայած կյանքի հարվածներին, հայրենի տան կորստին և չորս պատերազմների արհավիրքներին, Սեդա տատիկը երգչի խոսքով՝ մնացել է անկոտրում, ուժեղ, բարի ու սիրով լի մարդ։

«Ծնունդդ շնորհավոր, իմ Բաբո։ Քո սերունդները միշտ հպարտանալու են Քեզնով»,- իր ուղերձն է եզրափակել սիրված երգիչը:

Անդրեի այս հրապարակումը արժանացել է մեծ արձագանքի:

Համացանցի օգտատերերը, մշակութային գործիչներն ու երկրպագուները խորին հարգանքի տուրք են մատուցում վաստակաշատ ուսուցչուհուն ու հերոսական մորը՝ խաղաղություն, առողջություն ու երկար տարիների կյանք մաղթելով նրան:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում