Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:50 28-05-2026

Մարդիկ հավատով ու աղոթքով են գալիս Գրիգոր Լուսավորչի ուխտատեղի․ այս սրբավայրում հրաշագործություններ են եղել. քահանա

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Զաղան կամ Սբ. Գրիգոր Լուսավորչի ճգնարանը գտնվում է Սառնաղբյուր գյուղի հյուսիսային ծայրին` ժայռի մեջ: Պաշտոնական անվանումը Անձավաջուր է։

Ըստ ժողովրդի մեջ տարածված զրույցների` Սբ Գրիգոր Լուսավորիչն այստեղ է ճգնել: Ուխտավայրը ներքուստ եռամաս է:

Մուտքից բացվում է աղոթասրահը, որից աջ մշտահոս ջրավազանն է, որտեղից ոչ միայն ջուր են խմում, այլև հիվանդները լողա­նում են: Հիմնական սրահին կից ձախակողմյան սրահ կա, որը, ըստ ավանդության,սրբի նշխարն ամփոփող սրբատեղի-գերեզմանն է, իսկ նշխարների վրա հիշատակի քար է դրված:

Տեր Տաթև քահանա Մարուքյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է սրբատեղիի նշանակությանը, ավանդազրույցներին։

«Մարդիկ հավատով ու աղոթքով են գալիս Գրիգոր Լուսավորչի ուխտատեղի․ այս սրբավայրում հրաշագործություններ են եղել»,- ասում է հոգևորականը։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ