Ներքին 3 ամիս առաջ - 14:38 28-05-2026

Մեր փրկիչին ենք ընտրելու. Լիանա Վանոյանի հումորային հոլովակը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի, հումորիստ Լիանա Վանոյանը սոցիալական հարթակների իր էջերում հրապարակել է նոր, չափազանց սուր և արդիական մի հոլովակ, որն անմիջականորեն վերաբերում է երկրում տիրող նախընտրական քարոզարշավին ու քաղաքական կրքերին:

Դերասանուհին իր հերթական բեմական, հումորային կերպարով ներկայացրել է մի հարցազրույց, որտեղ հեգնանքով ու սատիրայով անդրադառնում է ընտրողների ստանդարտ արդարացումներին և քաղաքական կարծրատիպերին: Հոլովակում Լիանայի կերպարին հարցեր են տալիս, թե ում է պատրաստվում ընտրել առաջիկա ընտրություններին: Նա առանց վարանելու պատասխանում է. «Իրե՛ն, մեր փրկիչին, ով մեզ փրկեց»:

Այն հարցին, թե եթե հանկարծ իր նախընտրած թեկնածուին չընտրի, ապա ում ձայն կտա, կերպարը կտրուկ արձագանքում է, թե՝ ոչ մեկին, քանի որ, ըստ իրեն, «բոլորը մարդասպաններ են»։ Շարունակելով միտքը և օգտագործելով այսօր հանրության շրջանում հաճախ հնչող թեզերը՝ նա հավելում է. «Ոչ մի բան էլ չենք կորցրել էս մարդու օրոք, պատերազմն ինքն իրան եկավ»:

Դերասանուհու կերպարը նաև փայլում է իր ինքնատիպ լեքսիկոնով. երբ նրան հարցնում են, թե ինչ կանի, եթե իր թեկնածուն հանկարծ չընտրվի, նա բնորոշ ժողովրդական ոճով պատասխանում է. «Բերանդ խերով բաց»։ Թեև Լիանա Վանոյանն իր հոլովակում հստակ ու ուղղակիորեն չի տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը, սակայն օգտագործված արտահայտությունները, շեշտադրումներն ու արդարացումները հանրության համար ավելի քան թափանցիկ են:

Տեսանյութն անմիջապես մեծ իրարանցում է առաջացրել համացանցում՝ հավաքելով հազարավոր դիտումներ և բուռն քննարկումներ մեկնաբանությունների բաժնում։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից