Ներքին 5 ամիս առաջ - 18:49 26-05-2026

Ռուբիոյի հետ քննարկվե՞լ է հայ գերիների հարցը. Արարատ Միրզոյանը մանրամասնել է

Ադրբեջանում պահվող գերիների ու պահվող անձանց հարցը մշտապես երկխոսության մաս է։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով հարցին` արդյոք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների հարցը։

Լրագրողները Միրզոյանից հետաքրքրվեցին` ԱՄՆ–ն ունի՞ ռեալ հնարավորություն այս խնդրի առումով որևէ փոփոխություն բերելու։

«Լիազորված չեմ ամերիկյան կողմի անունից խոսելու, սակայն ամերիկյան գործընկերները մշտապես հետաքրքրություն են ցուցաբերել այս հարցի նկատմամբ ու ջանքեր են գործադրել, և ԱՄՆ գործընկների հետաքրքրությունն այս հարցում չի նվազել։ Անցյալում հիշում ենք դեպքեր, որ այս ջանքերը հաջողությամբ են պսակվել, և մեծ հույս ունեմ, որ այս հարցում առաջիկայում նոր հաջողություն կարող ենք արձանագրել։ Այս հարցի շուրջ երբեք հավաստիացումներ չեմ տվել՝ մտածելով, որ այն ոլորտն ու թեման է, որ երբ հաջողություն է արձանագրվում, բոլորն իմանում են, իսկ այդ հաջողությունը մեկն է՝ նոր գերիների ազատ արձակումը, և քանի դեռ չկա նման հաջողություն՝ նոր խմբի ազատ արձակում, ինչքան ուզում ենք, քննարկենք»,- ասաց Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ