Ներքին 3 ամիս առաջ - 19:47 24-05-2026

Իմ հավերժ սեր. երգչուհի Լիլիթ Կարապետյանի և որդու տպավորիչ տանգոն հիացրել է համացանցը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն ինստագրամյան իր պաշտոնական էջում կիսվել է չափազանց գեղեցիկ մի հոլովակով։ Երգչուհին բեմահարթակում տպավորիչ ու էլեգանտ տանգո է պարում իր արդեն բավականին հասունացած ու համակրելի որդու՝ Կարենի հետ:

Լիլիթն այս տեսանյութին կից կատարել է մակագրություն. «Իմ հավերժ սեր»: Կադրերում երևում է, թե որքան ներդաշնակ է զույգը, իսկ որդին մեծ հոգատարությամբ ու տղամարդկային վստահությամբ է պտտում մայրիկին պարահրապարակում:

Լիլիթ Կարապետյանի և նրա միակ որդու՝ Կարենի պատմությունը հայկական շոուբիզնեսի ամենաոգեշնչող էջերից է։ Երգչուհին երբեք չի թաքցրել, որ որդուն մեծացրել է միայնակ՝ հաղթահարելով բազմաթիվ կյանքի դժվարություններ ու արգելքներ: Նա իր հարցազրույցներում միշտ շեշտում է, որ Կարենն իր կյանքի ամենամեծ ձեռքբերումն է, իմաստն ու ուժի աղբյուրը։



Մոր և որդու միջև տարիների ընթացքում ձևավորվել է ամուր ընկերական կապ: Լիլիթը հաճախ է նշում, որ որդին արդեն իր թիկունքն է, իր պաշտպանն ու գլխավոր խորհրդատուն: Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից