Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 14:07 24-05-2026

Մինչև 2031 թ. Ծառուկյանի սարի գլխի տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա. Փաշինյան

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը սկսել ա անուն դնել մեր էս քարտեզին, ասում են՝ փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցնի, Հայաստանի քարտեզն ա կպցնում: Պատերազմի եռագլուխ կուսակցությունը խոսում ա ծովից ծով Հայաստանի մասին, ես խոսում եմ իրական Հայաստանի մասին:

Այս մասին Շիրակի մարզում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Գիտե՞ք՝ որն ա իմ ու իրանց տարբերությունը: Երեքն էլ դղյակներ ունեն Հայաստանի տարածքից դուրս՝ Եվրոպաներում, կղզիներ ունեն: Նրանց ծովից ծով Հայաստանը նշանակում ա պատերազմ»,- նշել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ պատերազմի եռագլուխ կուսակցությունը՝ ընդդիմադիր ուժերը, Հայաստանը ուզում են ներքաշել պատերազմի հորձանուտի մեջ, որպեսզի փախչեն երկրից ու վայելեն իրենց ունեցվածքը, իրենց թալանը, նրանք իրենց ունեցվածքն են ուզում փրկել:

Փաշինյանը կրկին խոսել է թալանը վերադարձնելու մասին՝ այս անգամ սպառնալով Գագիկ Ծառուկյանին:

«Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին: Մինչև 2031 թ. Գագիկ Ծառուկյանի սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում