Այս պահին խուզարկվում է նաև Մարտուն Գրիգորյանի տունը
Oragir.News-ի տեղեկություններով՝ այս պահին խուզարկվում է նաև «Առաջարկ Հայաստանին» դաշինքի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տունը։
Oragir.News-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է «Առաջարկ Հայաստանին» դաշինքի՝ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Լիզա Գասպարյանը։
Խուզարկության վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Անահիտ Չալիկյան