Ներքին Միտք 4 ամիս առաջ - 19:06 21-05-2026

Նիկոլն ու իր հանցակիցները դժգոհում են, որ հայերն Արցախում բոլորով չեն զոհվել՝ ապացուցելով, որ իրենց թշնամին հայերն են

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբույնա գրառումը

«Որևէ շան որդի երբևէ չի հաղթել պատերազմ՝ մեռնելով հանուն իր երկրի։ Նա հաղթել է՝ ստիպելով թշնամու շան որդուն մեռնել հանուն իր երկրի»։ Սա ամերիկացի գեներալ Ջորջ Փաթոնի դաժան, բայց ճիշտ բանաձևն է։ Տրամաբանական է, որ մեր թշնամին էլ է ցանկանում մեզ զոհված տեսնել։

2023-ի սեպտեմբերից ի վեր Նիկոլն ու իր հանցակիցները պարբերաբար դժգոհում են, որ հայերն Արցախում բոլորով չեն զոհվել։ Դրանով հերթական անգամ ապացուցում են, որ իրենց թշնամին հայերն են։ «Այդքան տանջվեցինք, որ ձեզ փուռը տանք, էլի պլստացիք», — մեծ հաշվով իրենց ասածը սա է։

* * *
2024-ի հունվարի խառը ու դեպրեսիվ օրերին շատերը չեն նկատել լուրն այն մասին, որ 2022-ի ամառվանից Բաքուն ամենայն հավանականությամբ համակենտրոնացման ճամբար էր կառուցում Արցախի Տիգրանակերտի մոտակայքում։ Տարբեր գնահատականներով այն նախատեսված էր 10–30 հազար մարդու համար։ Դատելով արբանյակային լուսանկարներից՝ 2023-ի օգոստոս-սեպտեմբերին շինարարությունը կանգնեցվել է։

Նիկոլը, ով իր ստորագրությամբ Արցախի ազատագրված շրջանները հանձնեց Ադրբեջանին (այդ թվում անառիկ Քարվաճառը), դուրս բերեց հայկական զորքն Արցախից, հիմա լկտիաբար մեղադրում է արցախցիներին, որ 9 ամսյա պաշարումից հետո 120 հազարով չկռվեցին 7,5 միլիոն ադրբեջանցու դեմ։

Ակնհայտ է, որ Հայաստանում թուրք-ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի պարագլուխը շատ կուզեր, որ իր հանցագործությունների զոհերը կորչեին Ադրբեջանի համակենտրոնացման ճամբարներում և բանտերում։

#օկուպացիա
Նկարներում. ա) գեներալ Փաթոնը 1944-ին



բ) Տիգրանակերտի մոտ ենթադրյալ համակենտրոնացման ճամբարի 2023-ի հոկտեմբերին արված արբանյակային լուսանկարը։


Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան