Սպորտ 4 ամիս առաջ - 18:06 21-05-2026

Թիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության լավագույն ձախ պաշտպան

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը շարունակում է փայլել Սերբիայում։ 26-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է Սերբիայի Սուպերլիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպան՝ ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում։

Բելգրադում կայացած հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ ամփոփվել են հոբելյանական 20-րդ մրցաշրջանի արդյունքները։

Լավագույններին ընտրել են առաջնության բոլոր 16 ակումբների ավագներն ու գլխավոր մարզիչները։ Ընդ որում, արդարությունն ապահովելու համար, նրանք իրավունք չեն ունեցել քվեարկել իրենց թիմակիցների կամ սեփական ակումբի ներկայացուցիչների օգտին։

Ավարտված մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան