Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 20:12 19-05-2026

Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը

Մայիսի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը Երևանում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Ընդգծելով ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության խորացման կարևորությունը՝ Ստորագրող կողմերը հայտարարում են ըստ նպատակահարմարության և գործող երկկողմ իրավական շրջանակին համապատասխան Հայ-լիտվական միջկառավարական գործող հանձնաժողովը ԵՄ-ին ինտեգրման հարցերով հայ-լիտվական հանձնաժողովի վերափոխելու մտադրության մասին։

Ստորագրող կողմերը.
կնպաստեն Հայաստանի և Լիտվայի ոլորտային նախարարությունների միջև կանոնավոր երկկողմ խորհրդակցությունների անցկացմանը՝ կենտրոնանալով Հայաստանի օրենսդրության՝ ԵՄ օրենսդրությանը մոտարկմանն ուղղված բարեփոխումներին աջակցության և Լիտվայի՝ ԵՄ-ին ինտեգրման փորձի փոխանակման վրա,
նախատեսում են անցկացնել ոլորտային կանոնավոր խորհրդակցություններ ապատեղեկատվության, հանրային դիվանագիտության և հարակից ոլորտներում՝ լավագույն փորձի փոխանակման և առկա մարտահրավերների հաղթահարման նպատակով,
կնպաստեն բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, մասնավորապես՝ կիսահաղորդիչների, արհեստական բանականության, ռոբոտաշինության և ամպային հաշվառման ոլորտներում համատեղ ձեռնարկությունների, հետազոտությունների և այլ նախաձեռնությունների խթանմանը՝ հիմնվելով Լիտվայի՝ որպես ֆինանսական տեխնոլոգիաների, ԱԲ հետազոտությունների և թվային կառավարման տարածաշրջանային առաջատար դերի, ինչպես նաև Հայաստանի արագ ընդլայնվող նորարարական էկոհամակարգի, ինժեներական հմտությունների ամուր հիմքի և զարգացող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության վրա,
արտահայտում են տարածաշրջանային և միջազգային առևտրի ու տրանսպորտային կապի խթանմանն ուղղված առավել սերտ համագործակցությանը նպաստելու իրենց մտադրությունը, այդ թվում՝ միմյանց նախագծերին աջակցություն ցուցաբերելու միջոցով, ինչպիսիք են Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ներառումը Եվրոպական միության «Համաշխարհային դարպաս» ռազմավարության շրջանակում, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական և ենթակառուցվածքային նախաձեռնություններին,
արտահայտում են էներգետիկայի ոլորտում համագործակցությունը խրախուսելու իրենց մտադրությունը՝ կենտրոնանալով կանաչ ջրածնի և վերականգնվող էներգետիկայի նախագծերի վրա,
կշարունակեն նպաստել Լիտվայի կողմից Հայաստանի բարեփոխումներին աջակցության տրամադրմանը Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման համատեքստում, մասնավորապես՝ սահմանային կառավարման և անվտանգային, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության ոլորտներում։

Հռչակագրի ամբողջական տեքստը հրապարակված է և հասանելի է այստեղ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան