Երևան +15°
Ուղիղ եթեր
Խոսք Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:14 28-02-2023

Պատահական չհամարեք ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի այն ակնարկները, երբ խոսվում էր Անկախության հռչակագրի տեքստը վերախմբագրելու մասին

Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը մամլո ասուլիսի ընթացքում ասաց․

Բերձորի միջանցքի փակ լինելու վերաբերյալ ինձ ցույց տվեք որևէ պետություն, կամ միջպետական որևէ կազմակերպություն, որը կոչ չի արել Ադրբեջանին միջանցքի վերաբացման անհնարաժեշտությունը։ Սա խոսում է այն մասին, որ Արցախի հարցը փակված չէ, միջազգային հանրությունը Արցախի հարգը կամ Բերձորի միջանցքի հարցը չի դիտարկում Ադրբեջանի ներքին խնդիր։ Սա շատ կարևոր շեշտադրում է, որտեղ մեր հայրենակիցները չպետք է տուրք տան այն մոլորությանը, ինչ որ Հայաստանի գործող իշխանությունը անում է։

Եվս մի կարևոր խնդիր, որ մենք առանձնացրինք. հայկական սփյուռք։ Վերջին տարիներին մենք նկատում ենք, որ հայկական սփյուռքի ներսում ստեղծվել են այնպիսի ջրբաժաններ, ավանդական սփյուռքի ներսում առաջացել է շատ մեծ անջրպեդ և դրա գլխավոր մեղավորը, այո՛, Հայաստանի գործող իշխանության վարած քաղաքական կուրսն է։ Նախկինում կար երկու առանցքային թեմա՝ անվտանգային և արտաքին քաղաքական թեմա, որի շուրջ սփյուռքահայ կազմակերպությունները, կառույցները, կուսակցությունները, եկեղեցին իր թեմերով, կար ընդհանուր կոնսենսուս. առաջին՝ հայկական պահանջատիրության փաթեթը, որտեղ ՀՀ իշխանությունը չէր խոչընդոտում և երկրորդը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում։

Պաշտոնական Երևանը հստակ դիրքավորվել է այս հարցում և կոնկրետ հայկական միասնական ներուժը լոբինգային ջլատելու հստակ քաղաքականություն է վարում։

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն աջակցելը Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվելու հեռանկարում Հայաստանի Հանրապետության իշխանությունների Սահմանադրական պատասխանատվությունն է։ Սուտ է և կեղծիք այն պնդումը, թե Արցախը ինքն իր գլխի ճարը առանձին է տեսնելու։ Անկախության փաստաթուղթը մեր պետության հիմքերի հիմքն է։ Դու կարող ես Սահմանադրությունը չընդունել, հիմք է ընդունվում Անկախության փաստաթուղթը, որում հստակ նշված է Հայաստանի իրավական պարտավորվածությունը Արցախի հարցի նկատմամբ իր իրավատիրության, ինչպես նաև ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի իրավունքներին տեր կանգնելու պարտավորությունները։ Պատահական չհամարեք ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի վերջին երկու-երեք ելույթների ընթացքում այն ակնարկները, երբ խոսվում էր Անկախության հռչակագրի տեքստը վերախմբագրելու մասին։

Անկախության հռչակագրում այս երկու կարևորագույն գաղափարներն են, որտեղ նշված են, որ Հայաստանը որպես պետություն ունի պարտավորություն՝ հայության նկատմամբ լինելու պահանջատեր, իրավատեր և այստեղ է, որ գործող իշխանությունը փորձում էմոլորեցնել, ականներ է դնում և մենք պարտավոր ենք ականազըրծել այդ տարածքը։

Արցախի միջազգային ճանաչման որևէ փաստաթղթի ստորագրում որտեղ Արցախը կնշվի Ադրբեջանի կազմում, նշանակում է ոչ թե խարխրել հայկական պետության հիմքերը, նշանակում է վերջ տալ հայկական Երրորդ Հանրապետության գոյությանը։

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար պայքարը հայ ժողովրդի անացքային առաքելությունն է։ Սա մեր երկիրն է, մեր պետությունն է և պատասխանատվուլյունը մերն է՝ երիտասարդներինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում