Ներքին 5 ամիս առաջ - 15:03 17-05-2026

Տղամարդու աճը կախված է կնոջից. Հասմիկ Խոջյանի շքեղ անակնկալը՝ ամուսնու տարեդարձին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Հասմիկ Խոջյանի ընտանիքում տոնական տրամադրություն է։ Նրա ամուսինը նշում է ծննդյան տարեդարձը։ Այս առիթով դերասանուհին սոցիալական հարթակների իր էջերում կիսվել է ընտանեկան ջերմ կադրերով և կատարել չափազանց անկեղծ ու հուզիչ գրառում՝ բացահայտելով նաև իրենց հաջողված միության գաղտնիքը։

Հասմիկը մեծ սիրով ու երախտագիտությամբ է խոսել իր ընտրյալի մասին՝ ընդգծելով նրա կարևոր դերը թե՛ որպես ամուսին, և թե՛ որպես հայր իրենց դստեր՝ Նարեի համար:

«Ես երջանիկ եմ Նրա ծնունդով։ Ճակատագիրն ինձ կապել է նրա հետ, ով կարող է ամեն օր լինել իմ ուժը, իմ հենարանն ու ամրությունը։ Ունիկալ կարողություն ունի, որն ուզում եմ երբեք չկորցնի՝ կարողանում է մեկ հայացքով թևեր տալ ու ծաղկեցնել ինձ... Կարողացել է լինել իդեալական հայր Նարեի ծննդի առաջին իսկ օրից»,- գրել է դերասանուհին։

Գրառման մեջ դերասանուհին անդրադարձել է նաև ընտանիքում կնոջ ունեցած մեծ ազդեցությանը՝ կատակով նշելով, որ այսօր նաև իր հաղթանակի օրն է:

«Կարողությունների մասին կարող եմ երկար խոսել, բայց… ԲԱՅՑ հիշենք, որ տղամարդու աշխատասիրությունը, աշխատունակությունն ու ամենօրյա աճը կախված են կնոջից, և ես միայն ուրախ եմ, որ տեսնում եմ այս տարիների մեր միասին անցած ճանապարհը։ Այնպես որ՝ այսօր նաև ԻՄ ՏՈՆՆ Է»,- ընդգծել է Հասմիկը։

Հասմիկը սիրելիի համար նաև անակնկալների շարք էր պատրաստել, որոնցից ամենատպավորիչը դարձել է շքեղ ճանապարհորդությունը Եվրոպայով՝ հսկայական կրուիզային նավով։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie