Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, այս մասին հայտնում են կառավարությունից։
Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթելով
արդյունավետ գործունեություն և հետագա հաջողություններ՝ պետական բարձր պատասխանատու առաքելության իրականացման գործում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։