Ավելին 5 ամիս առաջ - 10:27 16-05-2026

Ռուսաստանը կարող է վերադառնալ «Եվրատեսիլ» երգի մրցույթ՝ անդամակցության կանոնների պահպանման դեպքում․ մրցույթի տնօրեն

Ռուսաստանը կարող է վերադառնալ «Եվրատեսիլ» երգի մրցույթ՝ անդամակցության կանոնների պահպանման դեպքում։ Այս մասին LBC-ին ասել է երաժշտական մրցույթի տնօրեն Մարտին Գրինը, փոխանցում է rbc.ru-ն։

Գրինի խոսքով՝ Ռուսաստանի անդամակցությունը կասեցվել է ոչ թե Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով, այլ այն պատճառով, որ հնարավոր չէր ապացուցել պետական ​​հեռարձակող ВГТРК-ի անկախությունը իշխանություններից։

«Այս դեպքում դուք հայտնվում եք իսկապես բարդ իրավիճակում, երբ դուք պետք է շատ սուբյեկտիվ արժեքային դատողություններ անեք»,-ասել է նա։

Գրինը նշել է, որ Իսրայելի մասնակցությունը պայմանավորված էր Գազայի հատվածում պատերազմի վերաբերյալ «գլոբալ կոնսենսուսի» բացակայությամբ։

«Եթե վստահ եք, որ կա գլոբալ կոնսենսուս, շատ, շատ արագ կգործեք։

Եթե գիտեք, որ չկա, ստիպված կլինեք սպասել»,-հավելել է Եվրատեսիլի տնօրենը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն