Սպորտ 5 տարի առաջ - 12:45 05-02-2021

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և Տոկիոյի խաղերի կազմկոմիտեն ներկայացրել են խաղերի ընթացքում մարզիկների վարքագծի կանոնների պահպանման առաջին տարբերակը։

Նորամուծություններից մեկը բջջային հավելվածն է, որը մարզիկները պետք է օգտագործեն խաղերի ընթացքում և իրենց առողջական վիճակի վերաբերյալ հաշվետվություններ ուղարկեն առողջապահական մարմիններին:

Կազմակերպիչները հատուկ ուշադրություն են դարձնելու մարզիկների վարքագծին: Մարզավանի բոլոր բնակիչները պետք է հնարավորինս խուսափեն ֆիզիկական շփումներից իրենց թիմի անդամ չհանդիսացող անձանց հետ և պահպանեն սոցիալական հեռավորություն:

Մարզիկներին կարգելվի նաև մրցումներին ներկա լինել՝ որպես հանդիսատես: Տոկիո մեկնելուց առնվազն 72 ժամ առաջ, նրանք պետք է հանձնեն կորոնավիրուսի թեստ և արդյունքը ներկայացնեն կազմկոմիտե:

Նշվում է, որ խաղերին մասնակցելու համար պարտադիր չէ պատվաստվել վիրուսի դեմ։ Նախանշված կանոնները կգործեն բոլոր մասնակիցների համար, անկախ այն հանգամանքից պատվաստված են, թե՝ ոչ:

Տրիբունաներում երկրպագուներին արգելվելու են վանկարկումները, նրանք կարող եք ծափահարություններով աջակցել մարզիկներին:

Նշվում է, որ կարգազանցները կհեռացվեն մրցումներից։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն