Ներքին 1 ամիս առաջ - 15:53 13-05-2026

Կորուստ՝ Ռոզա Դավթյանի ընտանիքում

Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել:

Դերասանուհին սոցիալական էջերի իր հետևորդներին հայտնել է սիրելի պապիկի մահվան մասին:

Ռոզան հրապարակել է պապիկի լուսանկարը և կից կատարել սրտառուչ մակագրություն, որտեղ նրան անվանել է իր «մանկություն»։

Կորստի ցավը կիսող դերասանուհին նաև տեղեկացրել է հրաժեշտի արարողության մանրամասները. «Պապիս, իմ մանկություն։ Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 17:00-ին, Արմավիր քաղաքում (Լե Ման սրահին կից սգո սրահում)»,- գրել է Ռոզան։

Դերասանուհու էջում բազմաթիվ օգտատերեր և գործընկերներ իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնել նրան և նրա ընտանիքին՝ մաղթելով ուժ ու համբերություն այս ծանր պահին: