Ներքին 2 ամիս առաջ - 16:11 12-05-2026

Մամա լինելն ամենաբարձր կոչումն է. Լիլուն անկեղծացել է

Երգչուհի Լիլուն սոցիալական հարթակներում կիսվել է նոր, ջերմ հոլովակով, որտեղ պատկերված են նրա երեխաները։ Տեսանյութին կից արտիստը հանդես է եկել հուզիչ գրառմամբ՝ անդրադառնալով մայրության դժվարություններին ու բերկրանքին։

Լիլուն իր նկատառումներում շեշտել է, որ ծնող լինելը ոչ միայն մեծագույն երջանկություն է, այլև լրջագույն պատասխանատվություն. «Մամա լինելը ամենաբարձր կոչումն է այս կյանքում։

Ինչքան մեծ երջանկություն է, այնքան դժվար և պատասխանատու առաքելություն։ Պարզապես երեխա չենք մեծացնում, այլ հասարակության համար պիտանի մարդ։ Առողջ եղեք և գնահատված»,- գրել է երգչուհին։

Հրապարակումը կարճ ժամանակում մեծ հետաքրքրություն է առաջացրել։

Հետևորդները չեն խնայել ջերմ խոսքերն ու բարեմաղթանքները՝ շնորհավորելով երգչուհուն Մայրության և գեղեցկության տոնի առթիվ և գովեստի խոսքեր ուղղելով նրա մայրական կերպարին։