copy image url
Ավելին 2 տարի առաջ - 21:34 19-05-2021

Երգչուհի Լիլուն կիսվել է նիհարելու սեփական փորձով

Երգչուհի Լիլուն, ով հղիությունից հետո դժգոհում էր ավելորդ քաշից, այժմ փորձում է նիհարել՝ ձեռք բերելու համար իր երազանքների կազմվածքը:
Նա հետևորդների հետ քննարկել է նիհարելու տարբերակներ, ինչպես նաև՝ կիսվել սեփական փորձով. «Ուտելու ցանկությունը մեծ է, բայց լավ կազմվածք ունենալու ցանկությունն ավելի մեծ է: Հա ասեմ, որ չեմ ուտում հաց և քաղցրավենիք»,- գրել է նա հրապարակված լուսանկարի ներքո: Մեկնաբանություններում նա նշել է, որ նիհարել է մեկուկես ամսում 8 կգ՝ միայն սննդակարգին հետևելով: Սպորտով նա դեռևս չի զբաղվում:

Ամենից շատ դիտված