Ներքին Արտաքին 4 ամիս առաջ - 11:52 11-05-2026

Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ

Վրաստանից Հայաստան եկող գազատարի 5,5– կիլոմետրանոց հատվածը տեղափոխելու մասին որոշումն ընդունվել է գործող խողովակաշարի տեխնիկական անբավարար վիճակի պատճառով:

Այս մասին Sputnik Արմենիայի պատասխան գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Ավելի վաղ վրացական կողմը հայտնել էր, որ Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի Վրաստանն ու Հայաստանը միացնող գազատարի 5,5– կիլոմետրանոց հատվածը։ Դրանից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ տեղափոխման որոշումը կարող է կապված լինել Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի հետ։

Գերատեսչությունում վստահեցրել են, որ մայր գազատարը ռազմավարական և կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ ապահովում է Ռուսաստանից ներկրվող բնական գազի հիմնական ծավալի մուտքերի ավելի քան 80 տոկոսը:

«Տեղափոխման նպատակը Հայաստանի հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումն է։ Նոր կառուցվող մայրուղային գազատարը կնպաստի Հայաստանի գազամատակարարման հուսալիության բարձրացմանը՝ վթարների և մատակարարումների խափանումների ռիսկերի նվազեցման հաշվին», - պարզաբանել են գերատեսչությունում։

Նախարարությունից նաև հավաստիացրել են, որ վրացական կողմում գազատարի կառուցման աշխատանքների ընթացքում Հայաստանում գազամատակարարման ընդհատումների վտանգ չկա:

Գործընթացն արդեն սկսվել է, աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև 2027 թվականի տարեվերջ։ Նախագիծը ֆինանսավորվում և իրականացվում է վրացական կողմի հաշվին:

Հարցը քննարկվել և համաձայնեցվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում:

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել