Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:05 07-05-2026

Անասնագլխաքանակը տարեցտարի կրճատվում է, գյուղում կյանքը դժվարացել է. Սեպասարի բնակիչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Սեպասար գյուղը, որը Գյումրիից շուրջ 40 կմ հեռավորության վրա է գտնվում, շարունակում է բախվել սոցիալական և տնտեսական մի շարք խնդիրների։ Ցրտաշունչ կլիման ու ոչ նպաստավոր աշխարհագրական դիրքը գյուղացիների առօրյան ավելի են բարդացնում։

Սեպասարի բնակիչ Սուսան Մխոյանը Oragir.News-ի հետ զրույցում նշել է, որ գյուղում տարիների ընթացքում զգալիորեն կրճատվել է անասնագլխաքանակը, իսկ մարդկանց կյանքի պայմանները գնալով ծանրանում են։

«Անասնագլխաքանակը տարեցտարի կրճատվում է, գյուղում կյանքը դժվարացել է։ Մշտական զբաղվածություն գրեթե չկա, մարդիկ էլ չեն կարողանում միայն գյուղատնտեսությամբ ընտանիք պահել»,- ասել է նա։

Տիկին Սուսանի խոսքով՝ երիտասարդները հաճախ լքում են գյուղը՝ աշխատանք գտնելու նպատակով, իսկ մնացածներն ապրում են հիմնականում անասնապահությունից ու սեզոնային աշխատանքներից ստացվող եկամուտներով։ Սակայն վերջին տարիներին անասնապահությամբ զբաղվելն էլ ավելի դժվար է դարձել՝ բարձր ծախսերի և եկամուտների նվազման։

Նա նշում է, որ գյուղի զարգացման համար անհրաժեշտ են աշխատատեղեր, պետական աջակցության ծրագրեր և գյուղատնտեսության ոլորտում իրական փոփոխություններ, հակառակ դեպքում գյուղը կարող է աստիճանաբար դատարկվել։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով