Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:44 07-05-2026

Եթե կովս բրուցելոզով վարակված էր, իրենք ի՞նչղ բակի մեջ մորթեցին. գյուղացի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ը Շիրակի մարզի Աշոցք համայնքի լեռնային գյուղերից ահազանգեր է ստանում, որ համայնքում բրուցելոզ է բռնկվել։ Մեծ Սեպասար բնակավայրում ևս համաճարակից շրջանցել չի հաջողվել։ Բնակիչների մեծ մասը լռում է առաջացած խնդրի մասին, որովհետև առանձնապես սպասելիքներ չունեն, որ իրենց խնդրին կտրվի լուծում։

Oragir.News-ի հետ զրույցում գյուղացիներից մեկը` Արաքսյա Սիմոնյանը, պատմեց, որ իր կովի մոտ բրուցելոզ էր հաստատվել, սակայն կենդանուն մորթել են հենց բակի տարածքում, ինչն էլ բազմաթիվ հարցեր է առաջացրել բնակիչների մոտ։

«Եթե կովս բրուցելոզով վարակված էր, իրենք ինչպե՞ս բակի մեջ մորթեցին։ Էդ դեպքում վտանգ չկա՞ր։ Մենք էլ ենք էդտեղ ապրել, երեխաներ կան, հարևաններ կան»,- ասաց նա։

Գյուղացիները նշում են, որ հիվանդության հետևանքով ստիպված են լինում կորցնել իրենց միակ եկամտի աղբյուրը՝ անասուններին։ Միաժամանակ նրանք պահանջում են հստակ պատասխաններ և պետական մարմինների բացատրությունը՝ արդյոք պահպանվել են անվտանգության բոլոր նորմերը։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով