Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 11:45 07-05-2026

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մայիսի 9-ի շքերթին

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չի մասնակցելու Ռուսաստանի համար շատ կարևոր՝ Մայիսի 9–ի հաղթանակի շքերթին։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին։ Այս մասին տեղեկացրել էր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Արդյոք կընդունի՞ հրավերը Փաշինյանը, թե ոչ, դեռ պաշտոնական պատասխան չի տրվել, սակայն Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ մայիսի 9-ին լինելու է Սյունիքի մարզում և մասնակցելու է նախընտրական քարոզարշավին։

Հիշեցնենք, որ Փաշինյանը նախորդ տարի մայիսի 9-ին մեկնել էր Մոսկվա և մասնակցել շքերթին՝ չնայած ԵՄ պաշտոնյաների զգուշացումներին, թե միության անդամության թեկնածու երկրները չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին։

Նշենք նաև, որ Հայաստանի վարչապետը Մայիսի 9–ի շքերթին չէր մասնակցել նաև 2024 թվականին։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է