Ներքին 6 ամիս առաջ - 16:07 03-05-2026

Զելենսկին ժամանել է Երևան. «Զվարթնոցում» նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օդանավը վայրէջք կատարեց Երևանում:

«Զվարթնոց» օդանավակայանում Զելենսկուն դիմավորեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ի դեպ, սա Զելենսկու առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն։

Հայտնի է, որ Երևան ժամանած Զելենսկին հանդիպումներ կունենա Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Չեխիայի ղեկավարների հետ:

Նշենք, որ Աննախադեպ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել ՀՀ մայրաքաղաքում, քանի որ տարբեր երկրների առաջնորդներ են այցելում երկիր՝ մասնակցելու մայիսի 4-5-ը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Կանադայի, Բուլղարիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Հունաստանի առաջնորդները և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն արդեն իսկ գտնվում են Երևանում։

Ամենից շատ դիտված

20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
12:16 Արարատի մարզում 57-ամյա տղամարդու տնից հափշտակել են 155 հազար եվրո գումար
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին
22:28 Հորմուզի նեղուցի բացումը հնարավոր է միայն Իրանի պահանջների կատարման դեպքում․Արաղչի
19:54 Գների աճի դեմ ցույցերը Ֆրանսիայում ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով
18:20 Այս կյանքում ոչինչ հավերժ չէ․ Էլիզ Մելիքյան
21:35 Լևոն Աբրահամյանն ընտրվել է Նկարիչների միության նախագահ
14:58 Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Nissan»-ում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին