Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարները, ըստ ամենայնի, «ոչ ադեկվատ վիճակում են»։
Այսպես է նախարարը պատասխանել Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի ԶՈւ հարվածների վերաբերյալ նախարարների արտահայտությունների մասին «Վեստի» տեղեկատվական ծառայության թղթակցի հարցին։
«Ես չեմ կարող մեկնաբանել մարդկանց արտահայտությունները, որոնք, իմ կարծիքով, գտնվում են ոչ ադեկվատ վիճակում»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Բորիս Պիստորիուսը և Ուես Սթրիթինգը Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստից հետո հանդես էին եկել Ռուսաստանի խորքը Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածների վերաբերյալ ԱՄՆ-ի քննադատության դեմ։