Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 16:47 03-05-2026

Պուտինի գլխավոր համախոհը, կարելի է ասել՝ աշակերտը Հայաստանում հենց Փաշինյանն է. Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր և հրապարակախոս Արամ Աբրահամյանը, ելույթ ունենալով «Հայաստանի ձայնը. դադարեցնել երեսպաշտությունը և պաշտպանել ժողովրդավարությունը» կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանի ժուռնալիստների միությունը, նշեց, որ Հայաստանում լրագրողները և իրավապաշտպանները այսօր կանգնած են ժողովրդավարական արժեքների պաշտպանության առաջին գծում:

Նա խոսեց երեսպաշտության մասին: «Վաղը կգան ԵՄ ներկայացուցիչներըև և կփառաբանեն Փաշինյանին, որ նա ինչ հոյակապ ժողովրդավարություն է Հայաստանում հաստատել, դա հենց փարիսեցիություն է, նրանք պաշտպանում են այն կառավարությանը, որտեղ երկրի ղեկավարի ֆեյսբուքյան գրառումների հիման վրա իրականացվում են քրեական գործեր, գովերգելու են այն կառավարությանը, որտեղ երբ ՏԻՄ ընտրություններում հաղթում են ընդդիմադիր գործիչները, իշխանությունը սկսում է քաղաքական հետապնդումները, կառավարությանը, որը ընտրություններից երկու ամիս առաջ փոխում է Ընտրական օրենսգիրքը և բանտերում է պահում ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներին»,- նշեց նա:

«Պուտինի գլխավոր համախոհը, կարելի է ասել՝ աշակերտը Հայաստանում հենց Փաշինյանն է, երկուսն էլ ընտրությունները վեր են ածում ֆարսի, երկուսն էլ ստեղծել են կարծր ավտորիտար ռեժիմ, բայց մի դեպքում ԵՄ ներկայացուցիչները այդ ռեժիմը տեսնում են, մյուս դեպքում չեն տեսնում, երկուսն էլ փորձում են մարգինալացնել բոլոր տեսակի իրենց ընդդիմախոսներին, մի դեպքում հայտարարվում են ինոագենտներ, մյուս դեպքում հայտարարվում են Կրեմլի շպիոններ, ռսի շպիոններ, Կրեմլի ագենտներ և ռսաստրուկներ: Դրանք նույն ռեժիմներն են, սակայն մեկը մյուսից իբր պետք է պաշտպանվի»,- հավելեց Աբրահամյանը:

Նա խոսեց լրատվամիջոցների հետապնդումների մասին, նշեց, որ երբ լրագրողը իշխանության ներկայացուցիչներին անհարմար հարց են տալիս, չեն պատասխանում, լավագույն դեպքում սկսում են դասախոսություն կարդալ, վատագույն դեպքում հարձակվում են և սկսում հայհոյել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան