«Այս երկուշաբթի Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Սա կարևոր իրադարձություն է Հայաստանի համար»,- այս մասին իր խոսքում նշել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչ Մեթյու Բեյքնը։
«Եվրոպական երկրների առաջնորդները կհավաքվեն այստեղ՝ խոսելու անվտանգության, համագործակցության և ապագայի մասին։ Սա նաև հնարավորություն է քննարկելու տարածաշրջանային մարտահրավերները և ընդհանուր առաջնահերթությունները։
Մեծ Բրիտանիան ակտիվ մասնակցություն կունենա այս քննարկումներում։ Հայաստանը կարևոր գործընկեր է Մեծ Բրիտանիայի համար։ Այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է ավելի սերտ աշխատելու միասին և զարգացնելու մեր հարաբերությունը»,- նշել է նա։