Ներքին 6 ամիս առաջ - 22:12 01-05-2026

Ես ուզում եմ՝ ոտքերս լավանան. Ներսես Ավետիսյանը բարեգործական առաքելություն է սկսել

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Ներսես Ավետիսյանը, ով հայտնի է իր բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններով, հերթական անգամ կանգնել է օգնության կարիք ունեցող ընտանիքի կողքին։ Այս անգամ նրա ուշադրության կենտրոնում փոքրիկ Դավիթն է, ով պայքարում է քայլքի և կեցվածքի լուրջ խնդիրների դեմ։

Ներսեսը նախ այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ Դավիթն այս պահին անցնում է անհրաժեշտ հետազոտությունները։

Բացի բժշկական հաստատությունից, Ներսեսը եղել է նաև երեխայի տանը՝ անձամբ ծանոթանալու նրա առօրյային, ապրելակերպին ու այն դժվարություններին, որոնց միջով անցնում է փոքրիկը։ Դավիթի բուժման հարցում կա իրական հույս. սպասվում է բարձրակարգ մասնագետի ժամանում Չինաստանից։

Բարեբախտաբար, երեխայի բժշկական ցուցանիշները լիովին համապատասխանում են վիրահատության չափանիշներին։ Այժմ կարևոր է բաց չթողնել այս հնարավորությունը, քանի որ ժամանակը վճռորոշ նշանակություն ունի։

«Ես ուզում եմ, որ իմ ոտքերը լավանան»,- սա է Դավիթի միակ ու ամենամեծ երազանքը, որը նա հայտնել է Ներսեսի հետ զրույցում։

Ներսեսն արդեն իսկ իրականացրել է զգալի նյութական ներդրում Դավիթի բուժման համար, սակայն վիրահատության և հետագա վերականգնման համար անհրաժեշտ է հանրության համախմբվածությունը։

«Մենք պետք է միավորվենք, որպեսզի այս փոքրիկը կարողանա քայլել ազատ ու առանց ցավի։ Յուրաքանչյուրիս փոքրիկ ներդրումը կարող է փոխել Դավիթի ողջ կյանքը»,- նշել է Ներսեսը։

Թամարա Քալանթարյան Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie

Ձեզ գուցե հետաքրքրի