Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 15:58 01-05-2026

Համացանցում հակաքարոզչություն անողներն անպատժելի են․ ԿԸՀ-ն միջամտելու լծակներ չունի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ վերջին շաբաթներին բազմաթիվ օգտատերեր YouTube-ում հանդիպում են տարօրինակ գովազդային հոլովակների, որոնք, ըստ էության, հակագովազդ են։

Նման մի հակագովազդ էլ իրավապաշտպան, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն է հայտնաբերել՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ դրա պատվիրատուն Ավստրիայից է։

Այս հակագովազդի ձախ կողմում Նիկոլ Փաշինյանն է պատկերված՝ «խաղաղություն» մակագրությամբ, իսկ աջ կողմում նրա գլխավոր մրցակիցները՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ «պատերազմ» մակագրությամբ:

Միջանկյալ նշենք, որ ՀՀ-ում գործող օրենսդրությամբ հակաքարոզչությունն արգելվում է։

Oragir.News-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը նշեց, որ այս փուլում, երբ քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, ԿԸՀ-ն միջամտելու որևէ իրավական լծակ չունի: «Ես չեմ կարող դրա վերաբերյալ մեկնաբանություն անել, որովհետև նշված անձինք դեռևս թեկնածուներ չեն, մենք որևէ մեկին դեռ չենք գրանցել:

Եթե հավանական թեկնածուների վերաբերյալ տեսանյութ է հրապարակվում, ԿԸՀ-ն այդտեղ դեր չունի. բովանդակային մասով մենք որևէ գործառույթ չունենք», - պարզաբանեց խոսնակը:

ԿԸՀ խոսնակն ընդգծեց նաև, որ հեռուստաընկերությունների գործունեությունը վերահսկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), մինչդեռ համացանցային հարթակները դուրս են մնում այդ վերահսկողությունից։

Ղուկասյանը նաև հիշեցրեց, որ օնլայն մեդիան կարգավորող որևէ մարմին Հայաստանում չկա: Փաստացի սա նշանակում է, որ համացանցում քաղաքական հակագովազդն ու հակաքարոզչությունն անվերահսկելի է, իսկ դրանք ստեղծողներն ու տարածողները՝ օրենքից դուրս։

Ստացվում է, որ նման գովազդերը առանց ֆիլտրման տարածվում և մանիպուլացնում են հայ հանրությունը, իսկ դրանց հեղինակները մնում են անպատիժ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել։

Հատկանշական է, որ առավել հնարամիտները նման գովազդեր միացնում և հակաքարոզչություն են իրականացնում արտերկրից, ինչը նրանց թույլ է տալիս շրջանցել տեղական սահմանափակումները, ինչպես նաև դժվարացնել, երբեմն անգամ անհնարին դարձնել պատվիրատուի նույնականացումը:

Մնում է միայն ակնկալել, որ գոնե նախընտրական քարոզարշավի մեկնարկից՝ մայիսի 8-ից հետո նման երևույթները կվերահսկվեն, մեղավորներն էլ պատասխանատվության կենթարկվեն, սակայն, վերոհիշյալ իրողությունները հաշվի առնելով մեր լավատեսությունն այդքան էլ մեծ չէ․․․

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին