Ներքին 6 ամիս առաջ - 18:30 29-04-2026

Աննորմալ ա, որ անձնագրերում Արարատը չկա. 70 տարի մերն ա եղել, հետո են թուրքին նվեր տվել. հարցում

Հայաստանում 2026-ի աշնանից կներդրվեն նոր սերնդի կենսաչափական անձնագրեր։ Այս մասին ապրիլի 28-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նաև նոր անձնագրում կատարվելիք փոփոխությունները։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարցրել քաղաքացիներին՝ «Նոր անձնագրերի դիզայնը ձեզ դուր եկա՞վ։ Նորմա՞լ է, որ դրանցում Խոր Վիրապը պատկերվել է այնպես, որ Արարատը չերևա»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին։

Մի տղամարդ ասաց․
«Դե՝ նրանցից լավ բան ո՞վ է սպասում»։

Երիտասարդ մի կին նշեց․
«Պետք է երևար մեր գեղեցիկ սարը»։

Մեկ այլ տղամարդ ընդգծեց․
«Միայն էդ սովետական գույնը հերիք չի՞, մեկ ա՝ մեր արյունի մեջ ա»,- ակնարկելով Արարատ լեռը։

Մի կին ասաց․
«Շատ սիրուն էր»։

Մի տղամարդ կտրուկ արձագանքեց․
«Աննորմալ ա, որ չկա Արարատը, էդ 70 տարի մերն ա եղել, հետո նվեր ենք տվել»։

Մեկ այլ քաղաքացի նշեց․
«Իմ հին կապույտն ավելի լավ է։ Երևանից երևում է Արարատը, ուրեմն չնայե՞նք»։

Մեկ ուրիշը հավելեց․
«Էդ մեր խորհրդանիշն ա»։

Մի տղամարդ էլ այսպիսի մոտեցում ցույց տվեց․
«Կարևորը տեսքը չի, կարևորը՝ դրսում անցնի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում