Ներքին Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 18:00 30-01-2026

Հայաստանը մերը եղել է, մերն էլ կմնա․ Նիկոլի ասածները լուրջ չեմ ընդունում․ հարցում

Կառավարության՝ հունվարի 29-ի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Արցախյան շարժմանը, Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Ես իմ ամանորյա ուղերձում ասել եմ, որ այն խոսույթը, որ «Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ», այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է: Ճշմարտությունն այն է, որ ՀՀ-ն մերը չէր, և այլևս մերն է: Կարծում եմ՝ մեկընդմիշտ պետք է փակենք [այդ խոսույթը], որովհետև Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, և այդ թեման իմ համար փակված է: Ես էլ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ հրապարակային ասել եմ, որ կարծում եմ՝ Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակվի:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դարձավ մերը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ լուրջ չի վերաբերվում Նիկոլ Փաշինյանին, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Ոչ, իհարկե, շատ բարդ հարց ա»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Մեկ այլ հարցված էլ ասաց, որ Հայաստաը մերն է եղել ու միշտ մերը կմնա։

«Դե մինչև էդ էլ էր մերը։ Հայաստանը մերն ա էղել, մերն էլ կմնա, ներքին թշնամիները չլինեն, լավ կլինի»,- նշեց նա։

Քաղաքացիների մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ։

«Ես հոգնել եմ ասելուց, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի։ Եթե վարչապետ լիներ, ես լուրջ կընդունեի»,- ասաց նա։

«Հա, մինչև այդ ռուսներին էր, հիմա էլ ա 90%-ը ռուսներինը, քիչ-քիչ փոխվում ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել