Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:49 28-04-2026

Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում. Փաշինյանը կատարում է Ալիևի պահանջները․ Սամվել Կարապետյան

Այս իշխանության օրոք բոլոր հայրենասեր մարդիկ լինելու են թիրախում, մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև այս իշխանությունը կատարում է դրսի պահանջները, կոնկրետ Ալիևի պահանջները, ինչը չկարողացավ անել Ալիևը, չկարողացավ անել Ադրբեջանը այս 30 տարվա ընթացքում, իրենց հրամանով դա կատարեց Հայաստանի իշխանությունը, բայց շուտով մեր հաղթանակից հետո հերոսները կրկին դառնալու են հերոս:

Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով Արթուր Ավանեսյանի կալանավորման մասին։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել էր, որ Սամվել Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո 1 դրամ աշխատավարձ է ստանալու։

«Քանի որ Փաշինյանը հունիսի 7-ից հետո հնարավորություն չի ունենալու պարգևավճարներ ստանալ, ես կառաջարկեմ, որ Վարչաբենդը շարունակի իր գործունեությունը, ես ամեն ամիս 1 դրամ կփոխանցեմ Վարչաբենդին, եթե իրենք ընդունեն, կարող է արդեն շատ փող ունեն»,- ասել է Կարապետյանը պատասխանելով հարցին՝ ինչ է անելու իր 1 դրամ աշխատավարձը։
Ըստ Կարապետյանի՝ ներկա իշխանությունների համար ավելի լավ է, որ հասարակության մեջ գերակշռեն աղքատները։

«Իշխանավորների գլխի մեջ տոտալ աղքատություն է, որովհետև այս իշխանությունները չեն կարող ընդունել նորմալ ապրող մարդկանց, նրանք կարողանում են կառավարել աղքատ մարդկանց, որ 10,000 դրամ թաշակ բարձրացնելով թելադրեն իրենց ոչ հայրենանվեր խոսույթները»,-նշել է նա։
Կարապետյանը նշել է, որ Փաշինյանին Ալիևի հետ միասին խաղաղության մրցանակ հանձնելը դրսից կառավարման ձև է։

«Տեսել են վարչապետի թույլ կողմերը, քանի որ նա չի կարող ստանալ ոչ մի մրցանակ երկրի ներսում, հանձնելով այդպիսի մրցանակներ նրանք թելադրում են իրենց պայմանները, դա թաքնված կաշառքի ձև է»,- նշել է նա։

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media

Ձեզ գուցե հետաքրքրի