Ուղիղ եթեր
Խաղաղության պայմանագիր չի ստորարգվի. Փաշինյանը պատրաստ է կատարել Ալիևի բոլոր պահանջները
copy image url

Խաղաղության պայմանագիր չի ստորարգվի. Փաշինյանը պատրաստ է կատարել Ալիևի բոլոր պահանջները

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 17:30 15-02-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին կայացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը, ով 5-րդ անգամ՝ 7 տարի ժամկետով ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը։ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կայացել էին փետրվարի 7-ին, որոնցում, պաշտոնական տվյալներով Ալիևը ստացել էր ձայների ավելի քան 92%-ը։

Երդմնակալության արարողության ժամանակ Ալիևը Հայաստանին ուղղված հերթական սպառնալիքները հնչեցրեց։ Նա նշեց, որ «եթե Հայաստանն իր օրենսդրությունը նորմալ վիճակի չբերի, ապա խաղաղության պայմանագիր չի լինի»։ Ալիևի խոսքով՝ «իրենք Հայաստանի դեմ տարածքային պահանջներ չունեն, սակայն ՀՀ-ն էլ Ադրբեջանի նկատմամբ նման պահանջներ չպետք է ունենա»։

Oragir.News-ի հետ զրույցում ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը նշեց, որ Ալիևը ոչ մի պարագայում Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու։ Նրա խոսքով՝ Հայաստանին ներկայացվող օրենսդրական պահանջներին հետևելու են տնտեսական պահանջները, այնուհետև պահանջելու են, որ հայկական կողմը Բաքվի համար անցանկալի անձանց արտահանձնի և այլն։

«Այսինքն՝ այդ պահանջների շարքը գնալով ընդլայնվելու է՝ տարածքային պահանջներ են ներկայացնելու և մի շարք այլ հավակնություններ։ Այստեղ խաղաղության պայմանագիրն է պատրվակ և պատերազմի սպառնալիքներն են պատրվակ, որ Հայաստանի ոչնչացման գործընթացը կատարվի հենց հայերի ձեռքով, որից հետո արդեն թուլացած ու ուժասպառ եղած Հայաստանը կփլուզեն մեկ թեթև հարվածով, և ՀՀ-ն որպես այդպիսին կդադարի գոյություն ունենալ»,- ասաց նա։

Ադրբեջանագետը նկատում է, որ Ալիևը չի թաքցնում իր ծրագրերը։ Ըստ նրա՝ Ալիևին խաղաղության պայմանագիր պետք չէ, որովհետև մահամերձ մարդու հետ պայմանագրեր չեն կնքում՝ իմանալով, որ նա շուտով մահանալու։

Արմենե Ադիբեկյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Ադրբեջանի նախագահը մի կողմից հնչեցնում է այն, ինչ ուզում են լսել արտաքին աշխարհում ու Հայաստանում, իսկ մյուս կողմից՝ դրա տակ առաջ քաշել իր նոր պահանջները։ «Եթե վերադառնանք 3-4 տարի առաջվա իրավիճակին, ապա խաղաղության պայմանագրի դիմաց նրանց բոլոր պահանջները Փաշինյան Նիկոլը կատարել է, բայց պահանջները ոչ միայն չսպառվեցին, այլ նաև աստիճանաբար շատացան ու կտրուկ հակահայկական բնույթ կրեցին։ Ալիևի պարագայում դա շատ նորմալ, քանի որ նա շատ լավ հասկանում է, որ Փաշինյանը համաձայնելու է ցանկացած պահանջի հետ»,- ասաց նա։

Մեր հարցին, որ եթե անգամ ՀՀ-ն Ադրբեջանի պահանջով նոր Սահմանադրություն ընդունի, ինչի շուրջ արդեն քննարկումներ են ծավալվում, Ալիևը դրանից հետո շարունակելո՞ւ է նոր պահանջներ ներկայացնել՝ ադրբեջանագետը դրական պատասխանեց և նշեց, որ Հայաստանը թշնամու պահանջով պետք է անգամ ինքնալուծարվի. «Վաղը Ալիևը ինքնալուծարման հարց կդնի, կասի՝ ինքներդ լուծարվեք, թե չէ կհարձակվեմ ու բոլորիդ կմորթեմ, մենք էլ կգնանք ՄԱԿ-ում ինքնալուծարմա հայտ կներկայացնենք»։

Հարցին, թե Ալիևի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի և նույն ակնկալում է ՀՀ-ին ուղղվա՞ծ էր բացառապես արտաքին լսարանին՝ մեր զրուցակիցը միանշանակ դրական պատասխանեց։ Նա ընդգծեց, որ անմիջապես հաջորդ հայտարարության մեջ Ալիևը հայտարարեց, որ «Երևանը, Ջերմուկը և Հայաստանի մյուս բնակավայրերն իրենց են պատկանում, իրենց տարածքները հայերը յուրացրել են, իսկ իրենք պետք է վերադարձնեն իրենց պապենական ժառանգությունը»։

«Այսինքն՝ Ալիևը Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի, քանի որ նա ՀՀ-ն չի ճանաչում որպես միջազգայինորեն ճանաչված սուբյեկտ»,- կարծում է նա։

Արմինե Ադիբեկյանից նաև հետաքրքրվեցինք, թե ներկայումս որքանո՞վ է հավանական, որ թշնամին Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա կսանձազերծի, ինչին նա հետևյալ կերպ պատասխանեց. «100%-ով հավանական է»։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
21:26 Պատերն ու պարիսպը քանդեցին, բողբոջած ծառերը կտրեցին, հմի էլ հողամասս ձեռքիցս կխլեն. արթիկցի
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը

Ձեզ գուցե հետաքրքրի